Թշնամու կողմից շտապօգնության մեքենաների թիրախավորման փաստերը ներկայացվել են ԱՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` Միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունը:

Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով՝ ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական:

--00—ԼՄ