Պետք է ստեղծել ռազմական ժողովրդական խորհուրդ, որը կհամագործակցի ՊՆ-ի և կառավարման մարմինների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News           

դա

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Ցավոք հիմա Հայաստանում չեմ։ Եթե լինեի, ապա երեկ բարձրախոսով հետեւյալ առաջարկը կանեի։
- Պետք է ստեղծել ռազմական ժողովրդական խորհուրդ, որը կհամագործակցի միայն ՊՆ-ի եւ տեղական կառավարման մարմինների հետ։
- Ռազմական խորհուրդը կհամակարգի տարերային կերպով ձեւավորվում ինքնապաշտպանական ջոկատները, նաեւ երկրում կարգ ու կանոնի պահպանությունը։
Դրանից բացի այլ անելիք հիմա չկա։
Ու վերջ, դրանով այս կառավարության իշխանությունը կկարողանաք համարել վերջացած։
Նման մարմնի լեգիտիմության հիմքը գործող կառավարության անկարողությունն է։
Մեթոդոլոգիայի մասով - սխալ է որեւէ մեկից բան պահանջելը, հատկապես ոչնչի չընդունակ կառավարությունից, թեկուզ հրաժարականի պահով, դրան էլ ընդունակ չեն։ Հրաժարականը դե ֆակտո պետք է կայանա, դե Յուրեն ընդամենը փաստի արձանագրումն է։»։

   --00—ԱՊ