ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

f636a09411c6a5_636a09411c6d0.thumb_.jpg

Նոյեմբերի 10-ին ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմում կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը։

--00—ԶՀ