Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են. CNBC

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1093572.jpg

ԱՄՆ-ի եւ Եվրոպայի զենքի պաշարները, որոնք նախատեսված էին Ուկրաինա ուղարկելու համար, սպառվում են ավելի արագ, քան երկրները կարող են դրանք լրացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNBC-ն:

Խաղաղ ժամանակ ԱՄՆ-ը տարեկան արտադրում է 30 հազար արկ՝ 155-միլիմետրանոց հաուբիցների համար. այդ քանակությունն ուկրաինական զորքերին բավականացնում է մոտավորապես երկու շաբաթ, ասվում է հոդվածում:

«Եթե մեզ մոտ նոր արտադրություն չլինի, որի ավելացման համար ամիսներ են պահանջվում, մենք հնարավորություն չենք ունանա ուկրաինացիներին մատակարարել»,-ասել է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության համալսարանի դոցենտ եւ ավագ ռազմական գիտաշխատող Դեյվ Դես Ռոշը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպայում նույնպես ավարտվում են զենքն ու զինամթերքը: «ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների մեծ մասի ռազմական պաշարներ եղել են, ես չէի ասի, որ սպառվել են, բայց հատել են զգալի չափով, որովհետեւ մենք շատ սպառազինություն ենք տրամադրել ուկրաինացիներին»,-ԶԼՄ-ն մեջբերում է Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը:

Ընդգծվում է, որ խաղաղ ժամանակ արեւմտյան երկրները զենքն արտադրում են անհամեմատ փոքր ծավալներով, եւ կառավարությունները նախընտրում են կրճատել շատ թանկ արտադրությունը, եւ զենքը թողարկում են ըստ անհրաժեշտության:

Զենքի առանձին տեսակներ, որի պաշարներն սպառվում են, այլեւս չեն արտադրվում, իսկ դրանց թողարկման համար պահանջվում է բարձրորակավորված աշխատանքային ուժ եւ փորձ, այն, ինչն ամերիկյան արտադրական հատվածում երկար տարիներ բավարար չի եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00—ԶՀ

Տեսանյութեր