Իրանը քաոսի կվերածի տարածաշրջանը, եթե Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքի հարցով արկածախնդրության գնան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Կապանում Իրանի հյուպատոսության բացումը պարունակում է կարևոր ուղերձ, որ որևէ մեկը չպետք է համարձակվի այս տարածքի նկատմամբ հավակնություն ունենալ, այն Իրանի համար պատմական, քաղաքական նշանակություն ունի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց իրանագետ Նվեր Դավթյանը:

«Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու չէ Իրանի հետ բախվել, այն տարածաշրջանը քաոսի կարող է վերածել: Իրանն իր ռեսուրսներով ու կարողություններով Սիրիա, Աֆղանստան կամ Իրաք չէ, այդ վտանգը գնահատում է նաև ԱՄՆ-ն, Իրանի հետ նման արկածախնդրության գնալը թյուր հաշվարկ կլինի, իսկ Իրանը դիմակայելու է իր սահմանների անփոփոխության համար»,- ավելացրեց իրանագետը:

Իսկ ինչ վերաբերում է Իրանի արտգործնախարարի այն հայտարարությանը, որ Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը, ապա Դավթյանը նշեց, որ այդ հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին, քանի որ այնտեղ իսրայելական ռազմական խորհրդատվական և սպառազինության ներկայություն կա: Իսկ ԵՄ 40 քաղաքացիական դիտորդները չեն կարող մտահոգել Իրանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԶՀ