Սյունիքը կդառնա Իրանի թշնամիների թիրախը, եթե որոշենք այնտեղ Թեհրանի ներկայություն ապահովել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սյունիքը կարող է դառնալ Իրանի թշնամիների թիրախը, եթե մենք որոշենք այնտեղ Թեհրանի ռազմական ներկայություն ապահովել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը։ 

Մասնագետի համոզմամբ, Իրանը տարածաշրջանում սահմանների փոփոխությունն ու Մեղրու միջանցքի գաղափարը դիտարկում է որպես սպառնալիք իր ազգային անվտանգության համար, բայց նույնիսկ ռազմաքաղաքական սրման պայմաններում պետք է հաշվի առնել, որ  Իրանն ու Ադրբեջանը խնդիրներ լուծելու բազմաթիվ կամուրջներ ունեն՝ դիվանագիտականից մինչև տնտեսական։

«Չի կարելի դա շփոթել մեր ունեցած կոնֆլիկտի հետ, որտեղ շփման կամուրջներ ընդհանրապես չկային»,-նշեց իրանագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։