Արևմուտքը փորձում է Երևանի և Բաքվի մեջ ներդնել Ուկրաինայում փորձված հակամարտությունների սխեմաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ֆդ

Ռուսաստանին անհանգստացնում է այն, որ Արևմուտքը փորձում է Հարավային Կովկաս տեղափոխել Ուկրաինայում  փորձարկված հակամարտությունների սխեմաները: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Մեզ չեն կարող չանհանգստացնել անհանգստացնող միտումները Հարավային Կովկասում, ուր Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայում փորձարկված հակամարտությունների սխեմաները», - ասել է նա:

--00--ԱՀ