Արևմուտքը ձգտում է Հայաստանը վերածել գործիքի՝ Մոսկվայի դեմ վարած իր քաղաքականությունում․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Screenshot_4

ՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանվելու» հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեզ այլևս չի զարմացնում այն ​​փաստը, որ Լոնդոնը դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական էությունը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, բայց նրա «բացահայտումները» նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը վերածել գործիքի՝ Մոսկվայի դեմ վարած իր քաղաքականությունում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ արտաքին գերատեսչությունից նաև նշել են, որ այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտորումների առիթ պետք է հանդիսանա։

--00—ՅՄ