Արևմուտքն Ուկրաինային դրդում է շարունակել արյունահեղությունը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

պուտին

Արևմտյան երկրները, մատակարարելով սպառազինություն, հետախուզական տվյալներ և վարձկաններ, դրդում են Կիևին շարունակել արյունահեղությունը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
«Կիևի ռեժիմին չի հետաքրքրում Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը, նրան հանձնարարված է ստեղծել «հակաՌուսաստան»», - հայտարարել է նա։ 

Ռուսաստանի առաջնորդը նաև հավելել է, որ իր երկիրն անվտանգությունն ապահովելու այլ հնարավորություն, քան հատուկ ռազմական գործողություն սկսելը, չուներ։ «Մենք չենք հանդուրժի, որ Ուկրաինան դառնա Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքի պլացդարմ», - հավելել է նա։ 

Պուտինը վստահ է, որ եթե չսկսվեր հատուկ ռազմական գործողությունը, «ժամանակի հարց է, թե երբ էր Ուկրաինան հարձակվելու Դոնվասի և Ղրիմի վրա»։

--00—ՄՀ