Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Շատ կարևոր է հենց հանդիպման փաստը, ընթացան առարկայական և բովանդակային հարցերի շուրջ բանակցություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով երեկ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած եռակողմ բանակցություններին։

«Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց համաձայնության գալ, բայց շատ կարևոր է, որ այդ քննարկումը կայացավ։ Շատ կարևոր է, որ կողմերը, ինչքանով, որ կարելի է դատել, իսկապես ցուցաբերեցին պատրաստակամություն կարգավորման գործընթացում»,-նշեց դեսպանը։

Հիշեցնենք, որ երեկ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել կողմերը։ 
 

«Ղարաբաղի հարցում ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, բայց Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորումը կայանա»,-նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումն օգտակար էր, մթնոլորտ է ստեղծվել ապագա պայմանավորվածությունների համար։ 

Եռակողմ հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել։

--00—ԶՀ