Թուրքիան եռակողմ հայտարարության կողմ չէ, որի հիման վրա ՌԴ խաղաղապահները տեղակայվել են ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Անկարան եռակողմ հայտարարությունների կողմ չէ, որի հիման վրա ռուս խաղաղապահները գտնվում են Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խաղաղապահները կայունացնող դեր են խաղում տարածաշրջանում, նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է։ Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է Երևանի և Բաքվի, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների շահերից, որոնց թվում է նաև Անկարան», - իր խոսքում ընդգծել է Մարիա Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ