Վստահ եմ՝ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն խորանալ. Փաշինյանը՝ Բրազիլիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային:

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Բրազիլիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Վստահ եմ, որ փոխադարձ համակրանքի վրա հիմնված մեր երկրների միջև հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն խորանալ և ամրապնդվել երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

--00—ԶՀ