Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը, իսկ որոշ դատավորների «հաթաթա» է տվել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

կարեն անդրեասյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձում է հեղինակավոր դատավորների հետ հարաբերությունները կարգավորել ու, դեռ ավելին, նրանցից որոշների օգնությանն է դիմել:

Քանի որ նախատեսված է հանդիպումների շարք ՀՀ բոլոր դատարանների դատավորների հետ, ԲԴԽ նախագահը մինչ այդ՝ պալատ-պալատ հանդիպումները դիմել է հեղինակավոր դատավորներին, որպեսզի նրանք կարգավորեն խնդիրը, եւ իր հետ հանդիպման ժամանակ դատավորները չհարձակվեն իր վրա, չճնշեն: Արդյունքում մի քանի դատավորներ ներքին կարգով իրավիճակը հարթել են, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քրեական ոլորտը քննող եւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների հետ հանդիպումը անցել է հանդարտ մթնոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանի հանդիպումներից նեղսրտած են մնացել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորները:

Բանն այն է, որ Վճռաբեկի դատավորների հետ հանդիպմանը Անդրեասյանը դրական գնահատական է տվել քրեական պալատի գործունեությանը միգուցե այն պատճառով, որ արդարացնում են քաղաքական իշխանության հույսերը, իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների հետ հանդիպմանը ԲԴԽ նորանշանակ նախագահը «հաթաթա» է տվել եւ ակնարկել՝ կոռուպցիոն դրսեւորումներ կան, որոնցով պետք է զբաղվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ