Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է ուղարկել Լոռու մարզպետին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը 12 օրով արձակուրդ է մեկնում:

Որոշման մեր ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 12 օր տևողությամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 7-18-ը ներառյալ:

Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

--00--ԱՀ