«ՌԴ-ն պետք է բացարձակապես մեկուսացված լինի». Լավրովին թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

60c9022076e8ee0d1ef7a768bebe32d0.jpg

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա  Լեհաստանում: Այս մասին տեղեկությունը հաստատել է Լեհաստանի ԱԳՆ-ն։

«Մեր կարծիքով, Ռուսաստանը պետք է բացարձակապես առավելագույնս մեկուսացված լինի բոլոր միջազգային հարթակներում։ Սրա պատճառով է եղել նման որոշումը։ Սա Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, այսինքն այն երկրների հանդիպումն է, որոնց համար կարեւոր է, որ Եվրոպայում անվտանգ լինի, Իսկ Ռուսաստանը դրան հակազդում է»,-հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին Լեհական հեռուստատեսության եթերում:

--00—ԶՀ