Թուրքիայում վրդովված են Netflix սերիալից, որում երկրի Արևելքը նշված է որպես Հայաստանի տարածք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Թուրքիայում վրդովված են Netflix սերիալից, որտեղ երկրի Արևելքը նշված է որպես Հայաստանի տարածք, սոցցանցերում արդեն վրդովմունքի ալիք է բարձրացել, գրում է Sabah-ը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS) այդ մասին առաջինն էր գրառում արել Twitter-ի էջում։ Գրառման մեջ նշվել է, որ 2-րդ աշխարհամարտի մասին պատմող սերիալում Թուրքիայի տարածքները ներկայացվել են որպես հայկական։ Դա համարվել է Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիրախավորում։

Ի դեպ, իշխանամետ Yeni Akit թերթը թեմայի առնչությամբ իրերս գրել էր․ «Ստորություն Netflix-ից, որը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ։ Տեսե՛ք, թե ինչպես է ներկայացրել Թուրքիայի տարածքները» գլխագրով հոդվածում նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել Netflix-ի այդ գործելաոճից։ Նրանք պահանջում են, որ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) գործի անցնի և ամենածանր պատժամիջոցները կիրառի Netflix-ի դեմ»։

--00—ԼՄ