Մունդիալ-2022. դեկտեմբերի 6-ին կկայանա փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1098910.jpg

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կկայանան  փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 19:00-ին Մարոկկոն «Education» մարզադաշտում կփորձի գերազանցել Իսպանիայի հավաքականին: 23:00-ին կմեկնարկի Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումը:  Այս թիմերի հաղթողները քառորդ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:

Մինչ այս քառորդ եզրափակիչում ուղեգիր են նվաճել և միմյանց դեմ մրցեն հետևյալ զույգերը` Նիդերլանդներ-Արգենտինա, Ֆրանսիա-Անգլիա, Խորվաթիա-Բրազիլիա:

Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 9-ին և 10-ին: Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

--00--ԶՀ