Մեկ շաբաթում արձանագրվել է 170 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

isn.thumb_

Դեկտեմբերի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 378 դեպք, որից 119-ը արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 170 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:

Արձանագրվել է թունավորման 4 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

--00—ՅՄ