Մանրամասներ՝ Շիրակի մարզում «չոր նավահանգստի» կամ արդյունաբերական պարկի կառուցման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

319746281_543810081121713_6779983470489609842_n

Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում  է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Չոր նավահանգիստը» նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, բազմամոդալ հանգույց սպասարկելու համար այն տարածաշրջանային և միջազգային ընկերություններին, որոնք պահանջում են մաքսային գործընթացները համախմբելուն ուղղված  մանրակրկիտ գործառնական ընթացակարգ, որը կարող է նպաստել գործառնական ծախսերի նվազեցմանը:

«Չոր նավահանգիստի» վերաբերյալ  նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Խնդրում ենք ակտիվ մասնակցել հանրային քննարկմանը, ներկայացնելով Ձեր առաջարկները e-draft համակարգում, իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

--00—ՅՄ