Քերոբյանը լոգիստիկ ընկերություններից մեկի տնօրենին է ներկայացրել Շիրակի չոր նավահանգստի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Screenshot 2023-02-14 150509

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանդիպել է աշխարահի խոշորագույն լոգիստիկ ընկերություններից մեկի՝ DP World-ի գործառնական տնօրեն Չաք Հիթի և մյուս գործընկերների հետ:

«Ներկայացրել եմ Շիրակի չոր նավահանգստի նախագիծը, քննարկել հավանական հետաքրքրությունների շրջանակը»,- գրել է Քերոբյանը։

Զրույցի ընթացքում ներկայացվել են Ջեբել Ալի նավահանգստի հնարավորությունները, որոնք էապես ազդում են երկրի տնտեսական ցուցանիշների բարելավման վրա։

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Վահան Քերոբյանի հրավերով գարնանը կազմակերպել DP World-ի ներկայացուցիչների այցը Հայաստան։

--00—ՅՄ