Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1099647

Դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշի քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումից հետո երեք երկրների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ընդունվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների առաջին գագաթնաժողովի համատեղ հայտարարությունը։

Կողմերը փաստաթղթեր են ստորագրել առևտրատնտեսական, կրթության և գիտության մշակույթի, մաքսային, էներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

--00—ՅՄ