Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքը փակելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքը փակելու և հումանիտար աղետ հարուցելու առնչությամբ։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա իր ելույթում, անդրադառնալով Լաչինի միջանցքը փակելու և Արցախում հումանիտար աղետ առաջացնելու Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ միջազգային արձագանքին, նշեց․

«Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, Սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այդ գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախ և առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ցեղասպանոթւյան կամ հայրենազրկման նպատակ ունեն։
 
Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականությունը։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատական ստանա։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել են և գնահատական են տվել լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը»։

--00—ԶՀ