Այն ազգը, որ կարող է հրաժարվել իր 120.000 հայրենակիցներից, ազգ կոչվելու իրավունք չունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արթուր Ղազինյան

Այն պետությունը, որ ունակ է հրաժարվել իր 120.000 հայրենակիցների պաշտպանությունից, չի կարող վայելել այլ պետությունների հարգանքը և մշտապես ենթարկվելու է նվաստացման ու ստորացման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։

«Այն ազգը, որ կարող է հրաժարվել իր 120.000 հայրենակիցներից, ազգ կոչվելու իրավունք չունի և արժանի է ծաղրի ու նվաստացման՝ անկախ բնակության վայրից ու քաղաքացիությունից:
Հ.Գ. Հայաստանից դուրս ապրող հայեր, եթե դուք այսօր չպաշտպանեք ձեր Հայրենիքն ու հայրենակիցներին, վաղը ձեր քաղաքում ամոթից չեք կարողանալու բաց դեմքով շրջել. ձեզ ծաղրելու են ու ստորացնեն:

Ձեր հետ բիզնես չեն անելու, որովետև ձեր գործընկերոջ աչքում դուք անհուսալի ու անվստահելի, գցող ու դավաճան եք երևալու:

Մտածեք ու գլուխներդ հանեք ավազի միջից․․․»։

--00--ԱՀ