Արցախցի երիտասարդները նամակներ են փոխանցել ՀՀ-ում մի շարք դեսպանատների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1624News

ю

Արցախի երիտասարդության ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին նամակներ են փոխանցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի առաքելություններին՝ ներկայացնելով Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նամակներում մասնավորապես նշվել է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։Հաջորդ օրը Ադրբեջանը նաև կտրել է ամբողջ Արցախի գազամատակարարումը։ Այս քայլերի հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ։

Երիտասարդության ներկայացուցիչները նամակում ընդգծել են, որ Ադրբեջանի գործողությունները Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության շարունակությունն են և ուղղված են Արցախում կյանքի անտանելի պայմանների ստեղծմանը՝ Արցախի ժողովրդին իր հայրենիքից վերջնականապես վտարելու նպատակով։

Երիտասարդության ներկայացուցիչները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների շարունակական  խախտումները չեն կարող և չպետք է աննկատ մնան միջազգային հանրության կողմից, և կոչ արել պետություններին անհատական կամ կոլեկտիվ գործողությունների միջոցով ներդրում ունենալ Արցախում փխրուն խաղաղության պահպանման, ինչպես նաև հումանիտար ճգնաժամի հանգուցալուծմանը։

--00--ԱՀ