5-րդ օրն է Մեծ շենի կապը նույնպես կտրված է Ստեփանակերտի հետ, արցախցիների մի մասը մնացել են այնտեղ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Mets_Shen_Skyline

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն հինգերորդ օրն է Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն համայնքի կապը նույնպես կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցիների մի մասը շարունակում է մնալ Մեծ շենում

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը՝ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։ 

«Բնականաբար անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը, ինչը երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր բնակիչներին»,-նշել է համայնաքապետը։ 

Դ. Դավթյանն իրազեկել է, որ ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Մեծ շենում։ 

«Որոշ մեր հայրենակիցների նաև մեր տանն ենք տեղավորել»,-ասաց համայնքապետը՝ հավելելով, որ այս օրերին գյուղի դպրոցում շարունակվում է դասապրոցեսը՝ դասասենյակների ջեռուցումն իրականացնելով էլեկտրական տաքացուցիչներով։

--00—ՅՄ