«Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ միանշանակ միջազգային կոնսենսուս կա». Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

121422f2aad3f8d5c54d90b04c9a5dcf7562ed.jpeg

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառումներ է կատարել, որտեղ անդրադարձել է երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի փակման հարցով քննարկումներին։ 

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի»,- ասվում է նախարարի գրառման մեջ։ 

Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնում ՄԱԿ-ի ԱԽ անդամներին իրենց դիրքորոշման համար. «Հայաստանը գնահատում է ՄԱԿ ԱԽ անդամների արդար և սկզբունքային դիրքորոշումը»,- ասվում է գրառման մեջ։ 

--00—ԶՀ