Զախարովան՝ Փաշինյանին. ՌԴ խաղաղապահներն իրականացնում են իրենց գործառույթները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 22-ի այն հայտարարությունը, թե ՌԴ խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունը Լաչինի միջանցքում, լրագրողը ճեպազրույցի ժամանակ փոխանցել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային։ Վերջինս արձագանքել է՝ ընդգծելով, որ կարող է ասել հակառակը․ «ՌԴ խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են»։

Լրագրողի ճշտող հարցին՝ գործողություններ ձեռնարկվելո՞ւ են իրավիճակի կարգավորման ուղղությամբ, Զախարովան շտապել է պատասխանել․ «Դրանք (խմբ․՝ քայլեր) ձեռնարկվում են, աշխատանք է կատարվում»,-ապա հավելել է․ «Նրանք, ովքեր չգիտեն, ուզում եմ հիշեցնել, որ սրացումներ եղել են դրանից առաջ ոչ մեկ անգամ։ Եղել են խնդիրներ, և կողմերը մեկը մյուսին մեղադրում էին։ Եվ հենց ռուս խաղաղապահներն էին անում ամեն ինչ՝ կայունացնելու իրավիճակը, և նրանց մոտ դա ստացվում էր։ Այդ պատճառով չի ընդունվուն նման վերաբեմունք մեր խաղաղապահների նկատմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ