Լաչինի միջանցքի միջադեպի պատճառը հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված լինելն է. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Լաչինի միջանցքի սկզբում՝ Հաքարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը սահմանազատված չէ։ Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում հանձնված բողոքի նոտան։

«Մենք մշտապես կոչ ենք արել իրականացնել սահմանազատում։ Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահներին ուղղված հռետորաբանության տոնայնությունը մամուլում իջեցնել, նրանց նկատմամբ բոլոր մեղադրանքները մերկապարանոց են», - հայտարարել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԶՀ