Հուսամ՝ եվրոպական մյուս երկրներն էլ կհետևեն Իսպանիայի խորհրդարանի օրինակին․ Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

թագուհի

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«Իսպանիայի Կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ.

Կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան,

հորդորել է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը։

Որպես Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի անդամ՝ իմ երախտիքն եմ հայտնում Իսպանիայի Կոնգրեսին՝ իրողությունն արձանագրելու համար։

Հուսամ՝ եվրոպական մյուս երկրներն էլ կհետևեն Իսպանիայի խորհրդարանի օրինակին»։

--00--ԱՀ