Հույս ունեմ, որ տիկին Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

MyCollages

Քննարկումներ եղել են, ես հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Այս մասին Արդարադատությն նախարարությունում այսօր ունեցած ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի»,- ասել է Փաշինյանը:

--00—ՅՄ