Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ ու փրկարար ծառայության տնօրեն է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

nikol5-2

Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալներ են նշանակվել։

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:

 Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնից, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Կամո Ցուցուլյանը:

--00—ՅՄ