Ստեփանակերտի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

93a37de0-16b9-459f-bc25-c3b0a0bca886.jpg

Այսօր` հունվարի 6-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Սուրբ Ծննդյան պատարագից անմիջապես հետո կատարվել է Ջրօրհնեքի կարգ, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի։ Խաչքավոր է կարգվել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Արամ Սարգսյանը։

Կայքի հետ զրույցում Տեր Վրթանես եպիակոպոս Աբրահամյանն ասել է, որ Սուրբ Ծննդյան պատարագից հետո տեղի է ունենում Մկրտության, այսինքն՝ Աստվածահայտնության տոնը, որին մասնակցում են աշխարհիկներ՝ ի դեմա խաչքավորի, ով դառնում է եկեղեցու տարվա քավորը։

--00—ԶՀ