Լուկաշենկոն հերքել է իր առողջական վիճակի մասին կեղծ լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Epdk6RORQvMlmAuDEF_Ihg

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է իր «հիվանդությունների» մասին կեղծ լուրերը և խոստացել շարունակել ապրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բոլորն ինձ «թաղում են», նույնիսկ փախուստի դիմածները (երկրից արտագաղթած ընդդիմադիրները-խմբ.)։ Ես ասում եմ լավ է, որ առողջական վիճակս այսպես էլ մնա, իսկ նրանք իմ մեջ ինչ-որ նոր հիվանդություններ են հայտնաբերում... Վատ է, երբ մարդկանց «թաղում են», իսկ առողջական վիճակի մասին խոսում են լրիվ այլ կերպ։ Նրանք կստանան իրենցը, իսկ մենք կապրենք»,-ասել է Բելառուսի նախագահը։

--00—ՅՄ