2 օր առաջ մահացած նորածնի մայրն ունեցել է 4-րդ աստիճանի ճարպակալում․ մանրամասնում է ԲԿ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

11

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երկու օր առաջ մահացած նորածնի մայրն ունեցել է չորրորդ աստիճանի ճարպակալում։ Այս մասին 24News-ին ասաց ԲԿ-ի մամուլի քարտուղար Աիդա Կարապետյանը՝ անդրադառնալով հունվարի 7-ին մահացած պտղի դեպքին։

Ըստ Աիդա Կարապետյանի՝ հղին հաշվառված չի եղել ԲԿ-ի ծննդատանը։

«Նրա հղիության ամբողջ ընթացքը վարվել է երեւանյան պոլիկլինիկաներից մեկում։ Ծննդկանն ունեցել է չորրորդ աստիճանի ճարպակալում։ Եվ այդ ճարպակալման հետևանքով որոշակի խնդիրներ են եղել, հենց ծննդկանի կյանքի հետ կապված կարող էին որոշակի բարդություններ առաջանալ։

Ճարպակալման հետևանքով հնարավոր չի եղել ճշտգրտությամբ ֆիքսել երեխայի քաշը։ Այս պահին հարուցված է քրեական գործ, և փորձաքննությունը մանրամասներն ու պատճառները կպարզվեն»,- հավելեց Կարապետյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ