Պեմզաշենում կնոջ ու անչափահասների սպանությունների գործով մեղադրյալների կալանքը երկարացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

pemzashen_spanutyun_dzerbakalvac_qk_shabat.am_

Շիրակին մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պեմզաշենում մոր և անչափահաս երեխաների սպանությունների գործով երկու մեղադրյալների՝ Վրույր եւ Արկադի Բարսեղյանների կալանավորումը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նոյեմբերի 9-ին սեփական բնակարանում բնակիչները գտել էին 31-ամյա կնոջ ու նրա անչափահաս դստեր ու որդու մարմինները: Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա մի բնակիչ, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, իսկ հաջորդ օրը ձերբակալվել էր մյուս նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

--00—ՅՄ