Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Լաչինի միջանցքով հաղորդակցությունն ավելի քան մեկ ամիս է՝ արգելափակված է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:

«Ամեն օր առևտրային փոխադրումներն ու մարդասիրական օգնությունը չեն կարողանում ազատ հասնել Լեռնային Ղարաբաղ: Մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- նշել է Փաուերը։

--00—ԼՄ