Կրեմլին պետք է բացատրել, որ առանց Արցախի իրենք Հարավային Կովկասում անելիք չունեն. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ առանց Արցախի ռուսները Հարավային Կովկասում անելիք չունեն ու դա պետք է բացատրել նրանց: Իր ֆեյսբուքյան էջում Դանիելյանը գրել է.

«Կրեմլին պետք է շատ պարզ ու հստակ բացատրել, որ առանց Արցախի իրենք Հարավային Կովկասում անելիք չունեն։ Թե Կովկասից հետո իրենք էլ ինչեր են կորցնելու, դա արդեն իրենց խնդիրն է։ Նաեւ հույս չունենան, որ այդ պարագայում Սյունիքում նստելու են ու Պարսից Ծոց-Սեւ Ծով-Եվրոպա ճանապարհն են վերահսկելու, այլ շահագրգիռ տերությունների էլ կան այդ ճանապարհով հետաքրքրված, եւ դա միայն Թուրքիան չէ։ Արցախը պահելն իրենց այստեղ մնալու միակ հնարավորությունն է»։

--00--ԱՀ