«Ինտերը» տեսանյութով շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Screenshot 2023-01-21 154038

Իտալիայի փոխչեմպիոն և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» տեսանյութով շնորհավորել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 34-րդ տարեդարձի առթիվ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագը շնորհակալություն է հայտնել «Ինտերին» շնորհավորանքի համար։

Ավելի վաղ գրել էինք, որ Մխիթարյանի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

--00—ՅՄ