Թուրքիայում իսլամիստները փորձել են ներխուժել Շվեդիայի հյուպատոսարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

211749

Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները` ուղղված Շվեդիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեմ։Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ստամբուլի Բեյօղլու Ասմալըմեսջիթ թաղամասում մի խումբ իսլամիստներ հավաքվել են Շվեդիայի հյուպատոսության մոտ, որտեղ սկսել են մեծարել Ալլահին և մի շարք իսլամական կարգախոսներ հնչեցրել։

Այս խմբից երկու իսլամիստ, անցնելով ոստիկանական պատնեշը, կոտրել են հյուպատոսարանի մուտքի վահանակը։

Վերջիններս ոստիկանության միջամտությամբ հեռացվել են վայրից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ