Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

e945eb7f4b2c8f073e80fe12e4d434e9

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկը։

Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

--00—ՅՄ