Երկրաշաժի հետևանքով Լիբանանում փլուզումներ ու մեծ ցնցումներ են եղել, զոհերի մասին դեռ տվյալներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

k

Թուրքիայում գրանցված երկրաշարժը բացի Սիրիայից զգացվել է նաև Լիբանանում, հնարավոր զոհերի և վիրավորների մասին դեռևս հստակ տվյալներ չկան։ Այս մասին 24News-ին ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

Գանտահարյանը նշեց, որ եղել են շինությունների փլուզումներ և աննախադեպ ցնցումներ։

Հիշեցնենք՝ այսօր Թուրքիայում գրանցված երկրաշարժի հետևանքով կան հարյուրավոր զոհեր, եղել են մեծ ավերածություններ։ Երկրաշաժը հանգեցրել է բազմաթիվ զոհերի նաև Սիրիայում։ Զոհերի թվում կան նաև հայեր։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ