Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը. Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

l-0x35wh-2000x1165z-0.393.jpeg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Վայթանգիի օրվա կապակցությամբ շնորհավորել է Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոյին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

Լիահույս եմ, որ առաջիկայում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի, և կնախանշվեն փոխգործակցության նոր ոլորտներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

--00—ԶՀ