Երկրաշաժի հետևանքով Հալեպի Կիլիկյան ճեմարանը մեծ ավերածություններ է կրել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ք

Սիրիայում վաղ առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով խոշոր վնասներ են կրել նաև հայաբնակ թաղամասերն ու շինությունները։ Սիրիաբնակ գործիչ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հալեպի վարիչ մարմնի ատենապետ Ավո Խոշաֆյան 24News-ին է փոխանցել մի շարք լուսանկարներ, որոնցում երևում են կառույցների ավերածություններ չափերը։

ե

Խոշաֆյանը հստակեցրեց, որ կից նկարներում Կիլիկյան ճեմարանի թաղամասն է։ «Դպրոցը 3 մաս ունի՝ մանկապարտեզ, երկրորդական, նախակրթարան։ Նկարներում երևում է վնասված նախակրթարանը։ Նորից պետք է սկսեինք մեր այբուբենը սովորեցնել պատերազմի պայմաններում, այս անգամ արդեն երկրաշարժը խանգարեց։ Բայց Աստծո կամքով պետք է շարունակենք մեր այբուբենը Սփյուռքի մեջ սովորեցնել և առաջ տանել»,- հավելեց սիրահայ գործիչը։

տ
օ

 

ֆ

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ