Փարիզը կոչ է անում Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

4362e735-ebda-45f9-adeb-8637c476c6f1.jpg

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման ու հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«ԵՄ-ի հետ համատեղ`Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։  Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»,- գրված է ներկայացուցչության Թվիթերի միկրոբլոգում, հայտնում է «Լուրեր»-ը։

--00—ԶՀ