Պետք է անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ զրուցել են Բլինքենը և Ֆրանսիայի ԱԳՆ-ն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

g

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Ուկրաինայի և Իրանի շուրջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Կոլոնան և Բլինքենը վերահաստատել են իրենց «լիարժեք աջակցությունը» Ուկրաինային և քննարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, գնահատվել հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերը և ընդգծվել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

--00—ԱՊ