Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների եզրափակիչ փուլին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

բլինքեն

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին օրը քննարկումներին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Գրում է Ամերիկայի ձայնը։

ԱՄՆ պետքարտուղարի՝ մայիսի 4-ի աշխատանքային գրաֆիկում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը՝ խաղաղության երկկողմ բանակցությունների եզրափակիչ նիստի շրջանակներում։

ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը կկայանա Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ուսումնական կենտրոնում։

Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպել էր նաև բանակցությունների առաջին օրը՝ մայիսի 1-ին։ Նա նախ առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ այնուհետև կայացել էր Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը։

 

--00—ՍՊ