Վանաձորում բախվել են Toyota Camry-ն ու բեռնատար ГАЗель-ը․ պարզվում է վարորդների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Screenshot 2023-02-15 180447

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Վանաձոր քաղաքի սկզբնամասում բախվել են Toyota Camry և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ