Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1073269

ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։

Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

--00—ՅՄ