Հենց Արևմուտքն է աղբանոց ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ խանգարելով հայ-ադրբեջանական կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ խաթարել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մինսկի ֆորմատը «պատմության աղբարկղն» է ուղարկվել, երբ ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները 2022թ. փետրվարին հրաժարվեցին համագործակցել իրենց ռուս գործընկերոջ հետ։ Սա փաստ է, որի բացատրությունն այդպես էլ չեղավ:»,- իր խոսքում ընդգծել է Զախարովան։

--00—ԱՊ