Անցյալ տարի 18 մլն դրամի համալրում է իրականացվել համայնքային գրադարանների գրքային ֆոնդում. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նկար

Ժամանակակից գրադարանը միայն գրքերի պահոց չէ, այլ գիտության, կրթության, ստեղծարարության և մշակույթի կենտրոն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Գիրք նվիրելու օրվան ընդառաջ:

«Իսահակյանի անվան գրադարանում և Երևանի մյուս համայնքային գրադարաններում մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ, դուրս են գրվում մաշված գրքերը, ֆոնդը թարմացվում է նոր գրքերով: Անցյալ տարի ավելի քան 18 մլն դրամի համալրում ենք իրականացրել համայնքային գրադարանների գրքային ֆոնդում, այս տարի պատրաստվում ենք ևս 40 մլն դրամի գրքեր ձեռք բերել:

Մեր նպատակն է վերադարձնել գրադարանների գրավչությունը հանրության մոտ: Այս գործում անփոխարինելի դեր ունեն հենց համայնքային գրադարանների ներկայացուցիչները, որոնց հետ արդյունավետ քննարկում ունեցանք Իսահակյանի անվան գրադարանում»:

--00—ԼՄ